Adverox-ի մասին
Adverox հայկական ինտերնետ գովազդային համակարգ:
Adverox գովազդային համակարգը ներառում է 4-ը 1-ում ինտերնետ գովազդային ծառայություններ:
Adverox հայկական ինտերնետ գովազդային համակարգը մինչև 2011թ. մայիսի 30-ը կաշխատի Beta-տեստային տարբերակով:
Adverox գովազդային համակարգը նախատեսված է հայկական շուկայում (հայկական բովանդակությամբ վեբ-կայքեր) գովազդային բաններների կենտրոնաացված ցուցադրությունների և գովազդատուների գործնական նորությունների տարածման համար: Adverox համակարգում ներառված են բազմաթիվ հայկական վեբ-կայքեր, որտեղ ցուցադրվում են Adverox-ի գովազդային տարբեր չափերի բլոկները:
Adverox` 4-ը 1-ում. 4 տեսակի ինտերնետ գովազդային լուծումներ հայկական ցանցում.
- Գովազդային բլոկներ (Advertising Blocks) – 160×60 բաններների և 220×120 բաններային + տեքստային ցուցադրություն
- Բիզնես նորությունների հրապարակում (Business News & Press Releases)
- Սոցիալական մեդիա (Social Media)
- Որոնողական առաջխաղացում (SEO)
Օգտվելով Adverox հայկական ինտերնետ գովազդային համակարգի ծառայություններից` Դուք ստանում եք հնարավորություն` տարածելու Ձեր ապրանքների և ծառայությունների մասին ինֆորմացիան միաժամանակ 4 եղանակներով, ինչ առավել բարձրացնում է գովազդային արշավի արդյունավետությունը:
1. Գովազդային բաններների ցուցադրություն հայկական կայքերում
Adverox գովազդային համակարգի առաջնային մասը: Adverox-ի գովազդային բաններների բլոկները տեղադրված են Adverox-ի գործընկեր հայկական վեբ-կայքերում, որոնց միջոցով կատարվում են գովազդային բաններների ցուցադրությունները:
Adverox-ի գովազդային բլոկլները 8 ձևաչափերով են. բաններային` 160×440, 140×320, 500×90 և 670×90 չափերով, ինչպես նաև` բաններային + տեքստային` 670×300, 454×300, 230×700 և 230×500 չափերով:
500x90 չափի բաններային գովազդային բլոկի պատկեր
Վերոնշյալ գովազդային բլոկներում ցուցադրվում են համապատասխանաբար.
Բաններային գովազդային բլոկներ.
160×440 ուղղահայաց բլոկ – 6 բաններներ
160×320 ուղղահայաց բլոկ – 4 բաններներ
500×90 հորիզոնական բլոկ – 3 բաններներ
670×90 հորիզոնական բլոկ – 4 բաններներ
Բաններային + տեքստային գովազդային բլոկներ.
670×300 ուղղահայաց բլոկ – 3 գովազդային միավորներ
454×300 ուղղահայաց բլոկ – 2 գովազդային միավորներ
230×700 ուղղահայաց բլոկ – 3 գովազդային միավորներ
230×500 ուղղահայաց բլոկ – 2 գովազդային միավորներ
* Գովազդային միավոր = բաններ + կայքի հասցե + տեքստ
Adverox-ի գովազդային բլոկներում ցուցադրվում են համակարգում գրանցված գովազդատուների բաններները` պատահական ցուցադրությունների սկզբունքով:
Գրանցվելով Adverox համակարգում և ստանալով օգտվողի տվյալները` Դուք ինքներդ կարող եք ղեկավարման վահանակի միջոցով նշել Ձեր գովազդային բանների օրական ցուցադրությունների թվի սահմանափակումը, ինչպես նաև տեսնել Ձեր գովազդի ցուցադրությունների թիվը այսօր, երեկ, այս ամիս, կանգնեցնել գովազդի ցուցադրությունը և այլն:
2.Կորպորատիվ նորությունների հրապարակում Live.Adverox.com նորությունների հարթակում
Անկախ գովազդային փաթեթի ընտրությունից` Adverox-ում գրանցված ցանկացած գովազդատու հնարավորություն ունի Adverox համակարգի միջոցով տարածելու անսահմանափակ թվով կորպորատիվ նորություններ, որոնք հրապարակվում են live.adverox.com նորությունների հարթակում:
live.adverox.com նորությունների հրապարակման հարթակում հրապարակվում են գովազդատուների կորպորատիվ նորությունները, մամլո հաղորդագրությունները, կորպորատիվ իրադարձությունների մասին պատմող նյութերը և այլ:
Հրապարակվող նյութերը չունեն սահմանափակումներ տեքստային ծավալի մեջ, նյութերում հնարավոր է տեղադրել անսահմանափակ թվով պատկերներ, ինչպես նաև` տեքստի մեջ մինչև 5 հղումներ` դեպի ցանկալի այլ էջեր:
3. Adverox’ Social Media Effect – Avderox-ում հրապարակված կորպորատիվ նորությունների սոցիալական մեդիա գործոն
3-րդ` իր կարևորությամբ չզիջող գործոնը Adverox գովազդային համակարգով գովազդային արշավների կազմակերպման համար. Live.Adverox.com նորությունների հարթակում հրապարակված նորությունները տարածվում են նաև սոցիալական մեդիա ռեսուրսներում`facebook, twitter, armenix և այլն:
Բացի այդ, Live.Adverox.com հարթակում հրապարակված նյութերը վերահրապարակվում են այնպիսի կայքերում, ինչպպիսիք են ArmenianOpen.net, ArmeniaMobile.net, iReport.am և այլ հայկական կայքերը:
4. Adverox` SEO Effect – Adverox գովազդային համակարգի որոնողական առաջխաղացման գործոնը
Adverox գովազդային համակարգի գովազդատուներն ունեն նաև յուրահատուկ հնարավորություն լավացնել որոնողական համակարգերում իրենց դիրքերը, որն ապահովվում է հիմնականում Live.Adverox.com հարթակում հրապարակված նորությունների տեքստերում գործածվող հղումների միջոցով: SEO-ի գործոնին օգնում են նաև նույն հրապարակված նյութերի վերահրապարակումները այլ հայկական կայքերում, ինչը բերում է նոր հետադարձ հղումներ դեպի գովազդատուի վեբ-կայքը:







